Lurer.com-ը գրում է.

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները՝ Բունդեսլիգայում:

Հանգստյան օրերին տեղի ունեցան Գերմանիայի ակումբային առաջնության 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները: Առաջնությունում հանդես է գալիս նաև գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, ով գլխավորում է «Բեռլին 1903» ակումբը: 5-րդ տուրում Մելքումյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց Պավել Էլջանովին, իսկ նրա ակումբը ոչ-ոքի՝ 4:4 խաղաց Դրեզդենի թիմի հետ: 6-րդ տուրում Մելքումյանը նորից զիջեց մրցակցին, իսկ թիմը 3:5 հաշվով պարտվեց «Շվեբիշ Հալի»-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել