Մենք բնակելի շենքերի տարածք ենք ման գալիս կամ բիզնես կենտրոններ ենք կառուցում, ու այդ ամենը միայն կենտրոնում, բայց ոչ շատ հեռու կենտրոնից՝ Կայարանում, Սասունցի Դավթի արձանը լուսանկարվում է, կիսաավեր հյուրանոցի և բիզնես կենտրոնի ֆոնին: Ինչևէ, Սասունցի Դավթի ոգով ու Տիգրան Մեծի շնչով և Արցախի մասին երգել գրելով էլ ազգս առաջ է գնում:
Շենքը գտնվում է Տիգրան Մեծ փողոցի շարունակության վրա, որը նախկին Բաքվի, այժմ Արցախի փողոցն է:
Հ.Գ. Լուսանկարչուհուն՝ Անի Գևորգյանին, չեմ ճանաչում ու չգիտեմ՝ ինքն ինչ գաղափար է դրել այս լուսանկարի մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=983337538438261&set=a.106328969472460.7393.100002860720831&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել