Սերժ Թանկյանը 2017-ի ապրիլին Հայաստան կգաYerkir.am-ը գրում է.

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը նշեց, որ 2017-ի ապրիլին պատրաստվում է գալ Հայաստան` ընտրությունների ընթացակարգին հետևելու:

Ի դեպ, Հայաստան կգան նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, և մի շարք այլ մարդիկ, ովքեր միացել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը:

Թանկյանը նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե կուսակցության կամ քաղաքական ղեկավարության հետ է, այլ` քաղաքացու` որպես կիրթ ընտրող ձևավորման.«Խնդիրն այն չէ, թե ում համար ենք քվեարկում` մենք ուղղակի պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երիտասարդությունը չարտագաղթի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել