Image result for Սերժ ԹանկյանՍերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի արվեստը հարգում ու սիրում եմ, ասեմ ավելին՝ Էգոյանի ֆիլմերից «Հիշելը» համարում եմ 2015 թ.-ի լավագույն ֆիլմերից մեկը, բայց նրանց գաղափարները, որոնք այսօր ասուլիսի ժամանակ նրանք հնչեցնում էին, ավելի շատ իմ երեկվա նշած գրքային, ավելի կոնկրետ՝ Թանկյանի դեպքում՝ երգային, Ատոմի դեպքում՝ ֆիլմային տարբերակներն են, քան իրականությունը:

Չնայած որ Թանկյանի այն միտքը, որ պետք է անել այսօր, ոչ թե 25 կամ 50 տարի հետո, դուրս շատ եկավ: Ուղղակի Սկայպով Հայրենիք չես փրկի, լինի դա այսօր, վաղը, 25 կամ 50 տարի հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել