57195Araratnews.am-ը գրում է.

1985 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կառավարություններին առաջարկեց (A/RES/47/3 բանաձեւ) ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորի համաշխարհային օրը (International Volunteer Day)՝ հանուն տնտեսական եւ սոցիալական զարգացման:

Կամավորները մարդիկ են, որոնք իրենց ազատ ժամանակը ծախսում են հանուն հանրության բարօրության:

Ըստ Calend-ի՝ կամավորների գործունեության ոլորտները բազմազան են: Օրինակ՝ կամավորներն օգնում են մաքրել հանրային վայրերը, սոցիալական արշավի շրջանակում պաստառներ են տարածում, պատրաստ են անվճար ուղեկցորդի դեր կատարել հայրենի քաղաքով էքսկուրսիայի ժամանակ, միջազգային մարզական միջոցառումների ժամանակ թարգմանչի դերուն հանդես գալ:

Ավելին, կամավորներն օգնում են մանկատների եւ ծերանոցների անձնակազմին, օգնության են շտապում տարերային աղետների հետեւանքները վերացնելու ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել