Ներկայացնում եմ 3 նորույթ շքեղ իրեր սիրող անձանց համար: Այս պոստում կպատմեմ նոր «Bentley» օծանելիքի մասին, որի 40 մլ-անոց սրվակի գինը 3500 եվրո է, նոր «Vertu Ti» սմարտֆոնի մասին և Ռուսաստանի նախագահ Պուտինի նոր լիմուզինի կոնցեպտի մրցույթի մասին: Այդ ամենին դիմանալու համար առաջարկում եմ նյարդերը հանգստացնել Atoms For Peace-ի նոր տեսահոլովակով, որտեղ պարում է Թոմ Յորքը:
«Bentle» բրիտանական ավտոմեքենաների բրենդը շվեյցարական «Firmenich» պարֆյումերային ընկերության հետ թողարկում է «Bentley» օծանելիքի կոմպլեկտ տղամարդկանց համար:
«Bentley»-ն արդեն «Lalique» բրենդի հետ համատեղ կթողարկի նաև «Bentley Crystal Edition» հատուկ օծանելիքը, որից ողջ աշխարհում կլինի միայն 999 օրինակ, և որի 40 մլ սրվակի գինը կկազմի 3500 եվրո: Վաճառքը կսկսվի ապրիլ ամսից:
Պատկերացնում եմ Vertu-ի երկրպագուները ոնց կուրախանան: Նախորդ շաբաթ լյուքս դասի հեռախոսների ամենահայտնի բրենդը հայտարարել է նոր Vertu Ti սմարտֆոնի թողարկման մասին: Քանի որ ես հեռախոսներից բառացիորեն գլուխ չեմ հանում (ես հավատարիմ եմ իմ Nokia 8800-ին), Vertu Ti սմարտֆոնի բնութագիրն իր օրիգինալ տեքստով եմ տեղադրում, որպեսզի Ձեզ ավելի հասկանալի լինի:
Շարունակությունն՝ այստեղ