Armtimes.com-ը գրում է.

ՌԴ կազմում գտնվող Դաղստանի մայրաքաղաք Մախաչքալայում Անվտանգության դաշնային ծառայության եւ ՆԳՆ աշխատակիցները ոչնչացրել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման տեղական կառույցի ղեկավարին:

Ինչպես հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մամուլի բաժինը, ոչնչացվածների թվում է եղել ԻՊ-ի տեղական «Վիլայաթ Կոկկաս» կառույցի ղեկավար 1981 թ.-ի ծնված Ռուստամ Ասլեդերովը: «Գործողության ժամանակ ոչնչացվել են նրա համախոհ եւս չորս զինյալներ», - ասված է մամուլի հաղոորդագրությունում, մեջբերում է RIA գործակալությունը:

Ասելդերովն առաջին անգամ իրավապահների տեսադաշտում էր հայտնվել 2007 թ.-ին ոչպես ընդհատակյա գործող բանդաների աջակից: Երկու տարի հետո անդամակցել էր այդ բանդաներից մեկին՝ այսպես կոչված «Կենտրոնական սեկտորին»: 

2010 թ.-ին գլխավորել է «կադարյան» բանդան եւ նշանակվել է Դաուդով Իբրահիմովի առաջին տեղակալ: Վերջինիս չեզոքացումից հետո 2012 թ.-ին նա դարձել է «Իմամաթ Կովկաս» խմբավորման Դաղստանի կառույցի ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել