Օլանդը մտադիր է կենտրոնանալ ֆրանսիացիներին պատերազմից և ահաբեկչությունից պաշտպանելու վրաAysor.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկանում է պաշտպանել ֆրանսիացիներին պատերազմների և ահաբեկչությունների սպառնալիքից, այս մասին նախագահը հայտնել է իր ելույթի ընթացքում` նշելով, որ որոշել է չմասնակցել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտնում է РИА Новости-ն:

Հինգշաբթի Օլանդը հայտարարել է, որ 2017 թվականի գարունը չի մասնակցի երկրի ղեկավարի պաշտոնի համար մրցավազքին:
«Իմ գործունեությունը հանրապետության նախագահի պաշտոնում նախևառաջ պատերազմների և ահաբեկչության սպառնալիքին ենթակա քաղաքացիական հասարակության խոցելի շերտի պաշտպանությունն իրականացնելն է», - հայտարարել է Օլանդը Աբու Դաբի այցելության ժամանակ:

Ֆրանսիայի քաղաքացիների շրջանում Օլանդը ցածր հեղինակության ռեկորդ է սահմանել: 2016 թվականին նրա վարկանիշը 20 տոկոս էր, իսկ հունիսին` 12 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել