168.am-ը գրում է.

Բողկը հիմնականում ուտում են հում վիճակում՝ որպես աղցանների բաղադրիչ, կամ առանձին: Բացի այն, որ այս արմատը համեղ է, նաև ունի մի շարք օգտակար հատկանիշներ, որոնք օգնում են առողջությանը:

Բողկը հարուստ է վիտամին С-ով, ֆոլաթթվով և անտոցիանինով, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ:

Մասնագետների պնդմամբ՝ այս բանջարեղենն արդյունավետ է հաստ աղու, երիկամների մի շարք խնդիրների դեպքում, այն նաև հրաշալի է մաշկային խնդիրների դեպքում:

Եթե դիետա եք պահում, ապա այս բանջարեղենը լավագույնն է, քանի որ այն քիչ կալորիաներ, ճարպեր և խոլեստերին է պարունակում: Այն հարուստ է բջջանյութով և ջրով, որը վերացնում է մարսողական խնդիրները, նույնիսկ բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս բողկի հյութ խմել՝ մարսողական համակարգը լավացնելու համար:

Բողկի օշարակ

Բողկի օշարակն արագացնում է նյութափոխանակությունն ու այրում է ճարպերը, այն նաև խթանում է ստամոքսում օգտակար բակտերիաների արտազատումը:

Բաղադրություն

  • 125 գ բողկ
  • Մեկ կտոր կոճապղպեղ
  • 2 ճ/գ դարչին
  • 3 ճ/գ մեղր
  • 4 կիտրոն

Բողկն ու կոճապղպեղը խառնեք բլենդերով, որից հետո ավելացրեք  թարմ քամած կիտրոնի հյութ և մի քանի րոպե խառնեք: Վերջում ավելացրեք դարչինն ու մեղրը, լավ խառնեք, լցրեք ապակե տարայի մեջ: Խմեք՝ որքան կցանկանաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել