japan agnAraratnews.am-ը գրում է.

Տոկիոն Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում ցանկանում է արդյունք գրանցել: Պայմանագիրը կարող է ձեռնտու լինել և՛ Ռուսաստանին, և՛ Տոկիոյին:  Արմենպրեսը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստին», հաղորդում է, որ այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ նախարար Ֆումիո Կիսիդան:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Ճապոնիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Պուտինի սպասվող այցելությունը Ճապոնիա ճապոնա-ռուսական հարաբերություններում տարվա խոշոր և կարևորագույն իրադարձությունն է: «Ցանկալի է երկու կողմերի ջանքերով հանդիպումը հաջող անցկացնել»,-ասել է նախարարը:

«Մենք ուզում ենք զարգացման հասնել տարբեր ոլորտներում` տնտեսական, հումանիտար, մշակութային, որպեսզի ռուս-ճապոնական հարաբերություններն առաջ շարժվեն: Կցանկանայի, որ ձեր նախագահի այցը Ճապոնիա նոր հորիզոններ բացեր երկու երկրների միջև»,-հավելել է Կիսիդան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել