Aysor.am-ը գրում է.
Սոչիի լեռնային շրջաններում ձյան ուժեղ տեղումների և թաց ձյան կուտակման սպառնալիքի պատճառով այսօր հայտարարվել է փոթորկի նախազգուշացման մասին, հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի մարզի վարչությունից, փոխանցում է РИА Новости-ն:
Սոչիի իշխանությունները նաև նախազգուշացրել են ճանապարհներին հնարավոր մերկասառույցի մասին: Սպասվում է գետերի ջրի մակարդակի կտրուկ բարձրացում՝ հասնելով անբարենպաստ նիշի: Դրանից զատ, լեռնային շրջաններում՝ ծովի մակարդակից 1,5 հազար մետրից ավելի բարձրությամբ հնարավոր է ձնահյուսքի վտանգ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել