Մաքսային և հարկային ծառայությունների գործունեությունը նոր փոփոխություների փուլ է մտել: Տնտեսավարողների գործունեությանը չխոչնդոտելու համար որոշվել է տնտեսվարող-հարկային, մաքսային ծառայություն շփումը հասցնել մինիմալի, որոնց ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Այս հարցում առավել ակտուալ է հարկային ծառայության անհարկի միջամտության և ուռճացված թղթաբանության հարցում տնտեսվարողների մոտ առաջ եկած անհանգստությունը: Տնտեսվարողների շահերից ելնելով՝ ՊԵԿ-ը մշակել է էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմ, որի շնորհիվ նվազագույնի է հասնում մաքսային մարմին-հարկատու շփումը:
ԵԱՏՄ պահանջներով արտաքին տնտեսական գործունեութուն իրականացնողը պարտավոր է ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին ներկայացնել մաքսային արժեքի հայտարարագիր: ՊԵԿ-ը, չցանկանալով լրացուցիչ թղթաբանությամբ մաքսային մարմնի հետ շփումն ավելացնել, ԵՏՄ երկրներից առաջինն է, որ մշակել և կիրառում է մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգ:
Այս համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս մեծ հաշվով խնայել և՛ մաքսային մարմնի, և՛ տնտեսվարողի ժամանակը, և՛ միջոցները, ինչպես նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
ՀԳ. ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել նաև բեռների հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, որը գործելու է 2017թ-ից: