Կայքում տեղադրված և ԶԼՄ-ներով տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, կարդում ենք. «Հայաստանի Հանրապետության Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ բնակավայրերից դուրս` 90 կմ/ժ:»
Հայտարարության այս դրույթը հակասում է 2007 թվականի հունիսի 28-ին ՀՀ կառավարության ընդունած «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-N որոշման 69 կետին, որը սահմանում է. «Բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է` 1) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` թեթև մարդատար ավտոմոբիլներով և 3,5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով)...»
Չեմ կարծում, որ Ճանապարհային ոստիկանությունում տեղյակ չեն ոլորտը կարգավորող կարևորագույն փաստաթղթերից մեկի այս դրույթին: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցող և զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունը անհրաժեշտ է պաշտոնապես հերքել հնարավորինս շուտ: Ակնկալում եմ ՀՀ Ոստիկանության անհապաղ արձագանքը նշված անհամապատասխանությանը (ծնթ. ՀՀ գլխավոր դատախազը ժամանակին մեկնաբանել է, թե ինչ ասել է «անհապաղ» ՃՃՃ):
Կից նյութը` այստեղ