Գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար, բացի պետական աջակցությունից, հարկավոր է համագործակցություն սկսել նաև միջազգային կառույցների կամ այլ պետությունների հետ:
Հայաստանը Ճապոնական կառավարության հետ համատեղ մշակում է «Արդյունքների հիման վրա քաղաքականության մշակում և իրականացում» ծրագիրը:
Ծրագրի համաձայն՝ ակնկալվում է, որ պետության յուրաքանչյուր ծրագիր կունենա որոշակի նպատակներ և թվային չափորոշիչներ:
Եվս մեկ լավ նորություն: ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում ակնկալվում է ստեղծել նաև ինտենսիվ
այգիների գիտական կենտրոն:
Կհիմնվեն ընկույզի, խնձորի և ծիրանի այգիները: Դրանք հնարավորություն կտան որոշակի վերապատրաստման ծրագրեր իրականացնել սկսնակ ագրոնոմների համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1808026159477311&id=100008098336391&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել