Ամեն անգամ անցնելով Ռուժի կամ Երևանի այլ օծանելիքի խանութների կողքով՝ ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր այնտեղ առևտուր են անում: Ախր անգամ ոզնուն է հայտնի, որ Երևանի խանութներում օրիգինալ օծանելիք չես գտնի, բայց մեկ է, նրանք իրենց փողերը քամուն են տալիս:

Ի՞նչ եմ խորհուրդ տալիս ես:

Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե որ օծանելիքն եք հավանում, կարող եք հետևել Jeremy Fragrance յութուբյան էջին: Նա պարբերաբար ներկայացնում է լավագույն օծանելիքների թոփ 10-յակներ, ցույց է տալիս, թե ինչպես է հակառակ սեռը արձագանքում տարբեր բույրերին, և այլ շատ օգտակար խորհուրդներ է տալիս:

Ապա կարող եք այցելել Երևանի օծանելիքի խանութները, բայց ոչ գնելու նպատակով: Մեզ մոտ վաճառվող օծանելիքները հիմնականում անորակ են. բերվում են Չինաստանից, Դուբայից կամ Թուրքիայից, բայց նրանք էլ կարող են օգնել ձեզ հասկանալ հավանում եք այդ բույրը, թե ոչ:

Ապա գնում եք տուն և փնտրում ձեր օծանելիքը ԱՄՆ-ի պաշտոնական օնլայն խանութներում:

Օրինակ՝ փնտրում ենք իմ սիրած հոտերից մեկը՝ Yves Saint Laurent — La Nuit de L’homme

Yves Saint Laurent-ի պաշտոնական օնլայն խանութում այն արժե  $87՝ մոտ 42.000 դրամ:

untitled-1

 

Օրինակ՝ Ռուժ-ի կայքում նույն ծավալի օծանելիքը արժե 51.200 դրամ:

Ապա գնում ենք օծանելիքը և Onex.am-ի կամ Globbing.com-ի միջոցով այն Ձեր տուն է հասնում 2+7 օրում (2օր առաքում խանութից դեպի ձեր հասցե ԱՄՆ-ում, 7 օրում՝ դեպի Երևան): 2000 դրամ վճարում եք առաքման համար և հաճույք եք ստանում այն հանգամանքից, որ բուրում եք օրիգինալ Yves Saint Laurent և ինձ պես խղճահարությամբ եք նայում Երևանի օծանելիքի խանութներից առևտուր անող մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել