Ահա, իրեն եմ նայում,
Ինքն էլ, ահա նայում է ինձ,
Կամենում է կյանք ու սեր,
Բայց բերում է խոր կսկիծ:
Շուրթը շուրթին ծրարած,
Աչքերով է լոկ խոսում,
Ես լալիս եմ իր բախտը,
Նա իմ լացն է ափսոսում:
Հեղ.` Մանե Մկոյան
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2013/02/blog-post_28.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել