Image result for հայոց լեզուՍտատուսներում նենց պրիմիտիվ ուղղագրական սխալներ են լինում, որ զարմանում եմ՝ իրոք չգիտե՞ն, թե՞ ուղղագրության ինչ-որ նեոմշակույթ ա ստեղծվում ՖԲ-ում։
Լավ, եթե թեկուզ մի քիչ կասկած կա, կարելի ա գուգլել ու հասկանալ, որ էս բառը էսպես չի գրվում, այլ էսպես։ Կամ գոնե ինչ-որ մեկից կարելի ա հարցնել։
Կներեք, բայց մեծ մասշտաբի անգրագիտություն կա ՖԲ-ում, ոչ թե ժարգոն, ոչ թե փողոցային խոսելաոճ, այլ հենց անգրագիտություն։
Լավ, ինչքան պետք ա գրես, օրինակ, «ծնունդդ» ոչ թե «ծնունդտ», որ մարդը հասկանա, որ վերջում «դ» է գրվում, այլ ոչ թե «տ»։ Մի քանի տեղում հանդիպելուց ու կարդալուց հետո էլ անգամ կարելի է հասկանալ, որ ճիշտ գրելաձևը դա է։
Ուրեմն՝ հետևություն՝ կա՛մ չեն կարդում, կա՛մ կարդում են թռուցիկ։ Չնայած չեն կարա չկարդան, գոնե Քիմի կամ Վարդայի կամ այս կամ այն հայ հայտնիի մասին դեղին նյութերը կարդում են հաստատ։
Ծնունդտ-ը ընդամենը մի անմեղ օրինակ էր։ Օժանդակ բայերի դեպքում ընդհանրապես սարսափելի վիճակ ա։
Գրավոր խոսքի հանդեպ ավելի ուշադիր ա պետք լինել, կրկնակի, եռակի ուշադիր։ Ի վերջո, գրավոր խոսքի վրա, ի տարբերություն բանավորի, կարելի ա աշխատել, ստուգել, հղկել-խմբագրել, հետո հրապարակել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել