Շուտ մոռացանք Ապրիլը, շուտ մտանք ուրիշի Ընտանիքի մեջ՝ բռնություն փնտրելով այնտեղ, երբ քաղաքացու, մարդու մասին է պետք օրենքը մշակել, այլ ոչ ընտանիքի, որպես վարորդ պաշտպանված չենք հաճախ (ու հաստատ՝ ԱՆԿԱԽ ՍԵՌԻՑ), օրենք է պետք մշակել ՄԱՐԴՈՒ համար, և որ ամենակարևորն է, ԿՐԹԵԼ մարդուն, կրթել քաղաքացուն, օրինակով ու համբերությամբ, համասեռ ու համանաման միջավայրում՝ առանց ագրեսիայի ու տրավմաների,
կարծես մեզ քիչ են զատել, անջատել իրարից, անջատել Ընտանիքից, պոկել հայոց եկեղեցուց, խլել հողերն ու երկիրը (ծովից ծով-ից մնացինք բռից բուռ), մենք մեր Երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, մոռանալով տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը՝ մեկս մյուսի նկատմամբ, օրենքը պիտի միացնի ու պաշտպանի ընտանիքը, ոչ թե պոկի, քայքայի ու Տրավմայի ենթարկի...
Մանրացել ենք կավահողի աստիճան ու շաղ եկել, աշխարհի թոքերին ենք խանգարում արդեն, որովհետև մեր մի բուռն էլ է «ծանր» թվում... Ու էդ մի բուռ հողի վրա, աշխարհի Քարն ունենալով մեր Երկրում, չենք ուզում ՄԻԱՍԻՆ «կառուցել» մեր ուզած երկիրը։ ՄԻԱՍԻՆ բառը աշխարհին պետք չի, դրա համար էլ հիանալի ձևով մեզ ԶԱՏՈՒՄ ԵՆ՝ Ձավարի նման հատիկ-հատիկ... Էսպես մենք հաց չենք դառնա... 
Օրենք հանեք բոլոր սոցկայքերում ՀԱՆԻՐԱՎԻ վատաբանող, վիրավորող ու սպառնացող անդեմների (լինեն իրական, թե ֆեյք) դեմ՝ հանուն առողջ մարդկանց ու նրանց շահերի։ ԲԱՎ Է։
Հ.Գ. Հայաստանը՝ իր փոքր լինելով հանդերձ, աշխարհին մատակարարում է ՍԵՐՈՒՆԴ, և որ ամենակարևորն է՝ Ընտանիք՝ իր բոլոր խնդիրներով ու կիսատություններով հանդերձ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել