Lurer.com-ը գրում է.

Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում խոշոր` 6:1 հաշվով հաղթեց «Լեոնեսային»:

Առաջին րոպեին Մարիանո Դիասը հաշվի մեջ առաջ մղեց դաշտի տերերին, 23-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսը կրկնապատկեց մադրիդցիների գոլային առավելությունը:

Առաջին խաղակեսում Դիասը նաև իր երկրորդ գոլը հեղինակեց, իսկ երեք րոպե անց` 45-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Էրայ Գոնսալեսը:

Խաղի 63-րդ րոպեին գոլ խփելու հնարավորությունը բաց չթողեց Էնցո Զիդանը` հաշիվը դարձնելով 4:1: 88-րդ րոպեին Դիասը երրորդ գոլը հեղինակեց:

Իսկ Խաղավարտին ինքնագոլի հեղինակ դարձավ Սեսար Մորգադոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել