Wnews.am-ը գրում է.
Անգամ եթե չեք հավատում նման բաների, կարծում եմ` հետաքրքրությամբ կկարդաք:
Խոյ Հորոսկոպի այս նշանը տարբերվում է իր կրքոտությամբ: Համբուրվելիս խոյերն այնքան են տարվում, որ կարող են պատահաբար ցավեցնել: Նրանք անսպասելի ու կրքոտ համբույրների սիրահար են, ընհանրապես, խոյերը սիրում են համբուրվել: Միայն թե նրանց պետք է իսկապես դուր գալ:
Ցուլ Ասում են, որ ցուլերը ջերմ և փափուկ շրթունքներ ունեն: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները: Նրանք չեն ցավեցնում, ընդհակառակը` շատ նուրբ ու քնքուշ են: Ցուլերը համբուրվում են բացառապես լավ ծանոթ մարդկանց հետ:
Երկվորյակ Երկվորյակներին կարելի է համբույրների տեսակետից ռեկորդակիր անվանել, թեև նրանց համբույրները մակերեսային են: Նրանց համբույրները բազմազան են, սակայն չեն առանձնանում կրքով: Նրանց մինուսն այն է, որ միշտ բազմազանություն են փնտրում և ժամանակի հետ ավելի ու ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ:
Խեցգետին Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Նրանց համբույրը նուրբ է, սիրով ու հոգատարությամբ լի: Այն կարելի է համեմատել մոր համբույրի հետ: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ: Նրանք սիրում են առավոտյան և գիշերային համբույրներ: Խեցգետինների համբույրը կիրք չի պարունակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ