7a64b2f5-1348-4bb6-a13f-61052ead6464_16x9_788x442Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը տվյալներ է ներկայացրել Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվի մասին: Ըստ թուրքական Ihlas լրատվական գործակալության` տվյալները ներկայացվել են` հիմնվելով Թուրքիայի վիճակագրական ծառայության և ոստիկանական գլխավոր բաժանմունքի տրամադրած տեղեկատվության վրա:

Ըստ այդմ` 2016թ. առաջին 9 ամսվա ընթացքում, 2015թ.  նույն ժամանկահատվածի համեմատ Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների քանակը 26.46 տոկոսով նվազել է՝ կազմելով 24մլն 671հզ316 հոգի:

Միայն 2016թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Թուրքիա այցելած զբոսաշջիկների քանակը նվազել է 25.79 տոկոսով և կազմել է 2մլն 449հզ. 948 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել