Related imageՔանի որ վերջին շրջանում սա ամենաքննարկվող թեմաներից մեկն ա, ես էլ մի երկու բառ ասեմ: Բռնությանը դեմ եմ իր բոլոր դրսևորումներում (իմ շատ սիրելի գեներալ Մանվելի ասած՝ էդ բռնությունը որ տենըմ եմ, քիչ ա մնում սիլլեմ բերնին): Բայց դեմ եմ էդ բռնության դրսևորումների տարանջատմանը սեռային սկզբունքով ճիշտ էնպես, ինչպես դեմ եմ եղել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած օրենքի էն պարզ պատճառով, որ գոյություն ունի Սահմանադրություն ու էդ օրինագծում գրված ա, որ ցանկացած խտրականություն՝ լինի սեռային, կրոնական կամ ռասայական, պատժելի արարք ա: Այսինքն՝ գոնե էս մասով խնդիր չկա: Բայց նույն էս տրամաբանությունը հուշում ա, որ երբ օրենք ա ընդունվում, որտեղ ընդգծվում են, ասենք, նույն կանանց իրավունքները, դա նույնպես խտրականության դրսևորում ա (նշեք գոնե մեկ օրենք, որտեղ ամրագրված են տղամարդկանց իրավունքները) ու, հետևաբար, դա ոչ միայն անընդունելի ա, այլև պատժելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել