Image result for ընտանիքԱմուսնացածները մեղավոր չեն, որ չամուսնացածներ կան եւ, հակառակը, չամուսնացածները մեղք չունեն, որ ուրիշներն ամուսնանում են կամ ամուսնացած են:
Ավելին՝ ընկերություն կոչվածը կամ ինքը՝ ընկերը, տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր ընկալումներ ունենալ: Օրինակ՝ ես կարող եմ ընկերություն անել գրքի հետ եւ մեր դասարանցի Արմանի հետ, բայց չեմ կարող ընկերություն անել մաթեմատիկայի հետ եւ ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Օրուջեւի հետ (ում հետ սեմինար եմ անցել՝ Բաթումիում):
Ու այս ողջ պատմության մեջ գոնե ինձ համար երեք կարեւոր բան կա՝ նախ այն, որ պետք է հումոր ունենալ, ցանկանալի է դրան դիմելուց առաջ, երկրորդը՝ պետք է գոնե մեկ-մեկ ժպտալ, եւ երրորդը ու ամենակարեւորը՝ իմ կինն իմ ընկերն է եւ նա յասաման է՝ ծովի հենց մեջտեղում կանգնած:
Հ.Գ. Ընկերոջը կարելի է հնազանդվել, ինչպես եւ կարելի է նրան տեր կանգնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել