Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հռետորաբանության համար, հաղորդում է Bloomberg-ը։

Նրա խոսքով՝ քաղաքական հակառակորդները պետք է հարգեն միմյանց։

«Եթե մի բան կա ԱՄՆ նախընտրական քարոզարշավում, որն ինձ դուր չեկավ, ապա արտահայտություններն են, որոնք օգտագործվել են նախընտրական պայքարում»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել