«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի՝ 2016 թվականի կոմունալ վարձերը կազմել էն մոտ 21 մլն 760 հազար դրամ: Մարզային այս կառույցը գազի վարձավճարի համար վճարել է մոտ 5 մլն 150 հազար դրամ և էլեկտրաէներգիայի համար՝ մոտ 10 մլն դրամ:
Իսկ ահա տեղային և միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար մարզպետարանը վճարել է 5 մլն 37 հազար 400 դրամ, բջջային ծառայությունների համար՝ 600 հազար դրամ, ինտերնետ ծառայությունների՝ 800 հազար դրամ: Հետաքրքիր է՝ Արմավիրի մարզպետարանը իր ծախսած կոմունալ վճարների չափով մարզին օգուտ տվե՞լ է, թե ոչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել