Կանացի մարմինը հիանալի է, հատկապես, եթե այն այնպիսի տեսք ունի, ինչպիսին Playboy ամսագրի շապիկին:
Բայց ի՞նչ կասեք սովորական կանանց մասին, որոնք ունեն ցելյուլիտ կամ ոչ այդքան ձիգ կուրծք:
Մի՞թե նրանք գեղեցիկ չեն:
Իհարկե, գեղեցիկ են:
Եթե դուք կասկածում եք, որ ոչ իդեալական կանացի մարմինը կարող է հիանալի լինել, առաջարկում ենք դիտել լուսանկարիչ Մեթ Բլամի ստեղծագործությունները, այն է՝ նրա «Նյու» լուսանկարչական նախագիծը:
Նա սկսել է նախագծի վրա աշխատել 2005 թվականից: Նպատակն է հիշեցնել մարդկանց, որ կինը գեղեցիկ է այն տեսքով, ինչ տեսքով նրան ստեղծել է բնությունը: Ներկայումս նախագիծը ներառում է ավելի քան 300 կնոջ լուսանկարներ Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից ու Եվրոպայից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել