1915 թվականի Վանի հերոսամարտը փաստացի վանեցիների հայրենական պատերազմն էր թուրք զավթիչների դեմ, և այդ պատերազմում մարտի էին ելել բառացիորեն բոլորը՝ մեծից փոքր: Ներկայացվող պատկերում Վան քաղաքի հաղթական ինքնապաշտպանական մարտերին մասնակցած պատանի հերոսներն են, որոնք չեզոքացնում էին թշնամու կողմից հայկական դիրքերի վրա նետված ռումբերը: 100-ամյա վաղեմությունից հրաշքով մեզ են հասել նրանց անունները՝ Ասլան Ասլանեան՝ 14 տարեկան, Ոստան (Անուշի տղան)` 14 տարեկան, Բաբկէն Իսաջանեան՝ 12 տարեկան:
Լուսանկարը՝ պատմաբան Ա-Դոյի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) «Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թթ.» 1917-ին Երևանում հրատարակված գրքից է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1160178917429972&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել