Կարելի էր նրա պատին գրել, բայց անդրադարձի արժանի երկու վտանգ տեսա գրառման մեջ:
Վահրամ Սահակյանը Սերժ Թանգյանի հասցեին գրում է. «Ես չհասկացա, թե էդ «System Down»-ն ի՞նչ ա, Թանկյանն ընդհանրապես ո՞վ ա… Down… ԴԱՈՒՆ-ների շե՞ֆն ա դա… Ի՞նչ են երգում դրանք, ովքե՞ր են… Tupac-ին գիտեմ, 50 Cent-ին գիտեմ, Xzibit-ին գիտեմ, Kanye West-ին գիտեմ… Տո անգամ Eminem-ին ու Ciara-ին էլ գիտեմ, если на то пошло!
Ինչ-որ ղժոց-մժոց Hard Rock չի՞ դա… Ո՞վ ա լսում էդ սպիտակամորթ աննոտա դըխկ-շըխկը… Թե՞ «եթե ինքը հայ ա», ուրեմն «իրա ցավը տանենք մենք» շարքից ա…»
Գլխավոր վտանգը. ատելության սերմանում սփյուռքահայի հանդեպ, այն սփյուռքահայի, որ աշխարհով մեկ պայքարում է համայն հայության իրավունքի վերականգնման համար:
Երկրորդ վտանգը: Ատելության սերմանում ռոք-մշակույթի կրող, մասնավորապես, հայ մարդկանց հանդեպ:
Վահրամ, այն, ինչ որ չես հասկանում, պարտադիր չի ատել, կամ՝ վախենալ դրանից, կարելի է պարզապես կողքով անցնել: Թե «հասարակական պատվեր կա կատարելո՞ւ» թաղի՝ իրենց ջազից ու ռեփից հասկացողի տեղ դնող տղերքի կողմից: Դե ուրեմն իմացի, գալիս է RocknRoll Rebel-ների ((C) Ozzy Osbourne) սերունդը, որը վերջնականապես քանդելու ա սովետից մնացած The Wall-ը (երաժշտությունը՝ Pink Floyd, կինոն՝ Ալան Պարկերինն է) մեր հոգիներում, որ զգանք իսկական ազատությունը: Չնայած դա զգալու համար կարելի է նաև Մեսչյան լսել՝ ավելի թեթև ռոք:
Հ.Գ. Ես դեռ չեմ լսել, որ ռեփ մշակույթի կրողը նման կերպ արտահայտվի ռոքերի հանդեպ: Դա ռասիզմ է: Чистой воды ռասիզմ, որի համար մարդկանց դատում են՝ երբեմն նաև Լինչի դատաստանով:



