Ուղղակի զզվելի է արդեն հետևել, թե հերթական դրամաշնորհը ստանալուց հետո ինչպես են գործի լծվում «քանդեմ ընտանիքի ինստիտուտը հանուն եվրոյի» վկաները։
Մի քանի դեպք հիմք ընդունելով,՝ այս կամ այն ԶԼՄ-ներին թուլափայ գցելուց սկսում են հասարակությանը համոզել, որ հայ ընտանիքներում օր ու գիշեր կանանց ու երեխաներին ծեծում-ջարդում են։
Կհարցնեք՝ իմա՞ստը։
Օրենք պետք ա անցկացնեն։ Երկու բառով՝ երեխաներին ծնողներից պոկելու օրենք տարբեր առիթներով։ Իսկ երեխաների ապագա ճակատագիրը, քանդված ընտանիքի վիճակը օրենքի ընդունման ջատագովներին տանձին չի։ Կարևորը ՀՀ-ին խոստացված մեեեեեծ եվրոպական դրամաշնորհն ա ու էտ դրամաշնորհից պռճոկած եվրոները։
Մի՛ արեք տենց բաներ։ Եվրոներդ մի օր կվերջանան, իսկ քանդած ընտանիքների ու ծնողներից պոկած երեխաների անեծքը ձեր վզին կմնա։ Եթե իհարկե այդքան ձգեք։