Հարգելի ժողովուրդ, մինչ այսօրվա դեպքերը չէի ուզում որևէ կերպ անդրադառնալ կամ արձագանքել քաղաքական որևէ իրադարձության, սակայն այսօր ես իմ պարտքն եմ համարում անդրադառնալ դրանց` կոնկրետ այսօր տեղի ունեցած դասադուլին: Ինչո՞ւ, քանի որ այնտեղ համառորեն շոշափվում են ջավախեցիները: Հարգելիներս, անձամբ ես թույլ չեմ տա, որպեսզի չգիտեմ ինչ-ինչ առիթներից ելնելով քննադատական ինչ-որ բան հնչի կոնկրետ ջավախեցիների հասցեին: Այ հարգելիներս, ի՞նչ եք ուզում դասադուլավորներից, ուզում են՝ թող անեն, դա իրենց սահմանադրական իրավունքն է, խոսքս ուղղում եմ ջավախահայ ուսանողությանը, անտեղի դուք մի դարձեք որևէ մեկի ձեռքին գորձիք, որ մեզ համեմատեն ինչ-որ զորքի հետ, ասելով` «առաջ բերեք զորքին», «առաջ բերեք ախալքալաքցի տղերքին», չի կարելի չէ՞: Նախ մենք պետք է թույլ չտանք, որ մեզ դիմեն նման կերպ, առավել ևս օգտագործեն: Ուղղակի այսօրվա դեպքերի համար ես ափսոսանք եմ ապրում: Մի պատվազրկեք մեզ որպես ջավախեցի, թող որպես զորք կոչողները իմանան, որ մենք, այո, միասնական ենք եղել ու էլի կլինենք, բայց նախ որպես հայրենասեր Տերյանի նման, որպես ազգասեր Ջիվանու նման…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել