1. «Դարվազա» խառնարան («դժոխքի դուռ») - Թուրքմենստան
Թութքմենստանի Կարակում անապատում գտնվող Դարվազա խառնարանը կամ, ինչպես անվանում են, «վառվող դարպասները» շատ վառ լույս է արձակում, որը երևում է նույնիսկ մի քանի մղոն հեռավորության վրա` մութ գիշերով: Այս հսկա խառնարանը 1950-ական թվականներին գազի ուսումնասիրության ընթացքում տեղի ունեցած վթարի հետևանք է: Հորատման սարքավորման տակ գտնվող գետինը փլուզվել է` թողնելով 60 մետր տրամագծով և 20 մետր խորությամբ փոս: Հայտնաբերվելուց հետո հսկայական խառնարանն այրվում է մինչև հիմա: Այրվող ծծմբի հոտը կարելի է զգալ մեծ հեռավորության վրա: Ինչքան մոտ խառնարանին, այնքան հոտը դառնում է շատ ավելի ուժեղ:
2. «Քիմբերլի» ալմաստի հանքավայր – Հարավային Աֆրիկա
«Քիմբերլի» կոչվող ալմաստի հանքավայրը (հայտնի է նաև որպես մեծ փոս) համարվում է (այս փաստը դեռ վիճելի է) մարդկային ձեռքով ստեղծված աշխարհի ամենամեծ փոսը: 1866 - 1914 թվականներին 50.000 հանքագործներ փորել են այս փոսը` այնտեղից հանելով 2.722 կգ ալմաստ: Այս մեծ փոսի մակերեսը 17 հեկտար է: Այն ունի 463 մետր լայնություն:
3. «Մոնթիչելո» ամբարտակ - Կալիֆորնիա
Մոնթիչելո պատնեշը, որ կառուցվել է 1953 և 1957 թվականներին, գտնվում է Կալիֆորնիայում` Նապա շրջանում: Այն բետոնե պատնեշ է, որն ունի 93 մետր բարձրություն, իսկ ամենաբարձր կետը 312 մետր է: Այն պարունակում է 326.000 249,000 մետր խորանարդ բետոն:
4. «Բինգհամ» նեղուց-հանքավայր - Յուտա
Բինգհամ նեղուց-հանքավայրը պղնձամոլիբդենային հանքավայր է, որ գտնվում է Յուտա նահանգում: Հանքավայրը 1.2 կմ խորություն և 4 կմ լայնություն ունի: Հանքավայրը շահագործման մեջ է 1906 թվականից: Գործունեության ընթացքում ապացուցվել է, որ այն աշխարհի ամենաարդյունավետ հանքավայրերից է:
5. Մեծ կապույտ փոս – Բելիզ
Մեծ Կապույտ փոսը տեղակայված է Բելիզի ափին: Փոսն ունի 1.000 ոտնաչափ երկարություն և 400 ոտնաչափ խորություն: Այն շատ հայտնի վայր է զվարճասեր ջրասուզակների համար, ովքեր բաց չեն թողնի չափազանց մաքուր ջրում սուզվելու, ինչպես նաև բազմատեսակ ձկներ տեսնելու որևէ հնարավորություն:
6. «Մարնի» ալմաստի հանքավայր – Սիբերիա
Մարնի ալմաստի հանքավայրն ունի 525 մետր խորություն և 1200 մետր տրամագիծ: Այն առաջինն էր, ինչպես նաև ամենամեծ ալմաստի վերամշակման վայրերից էր ԽՍՀՄ-ում: Այժմ այն լքված տեղանք է: Թեև այն գործող հանքավայր էր, սակայն այն ժամանակ էլ երկու ժամ էր պահանջվում հանքավայրի վերևի մասից ներքևի մաս հասնելու համար: Ներկայումս այն շահագործվում է Ալրոսա կոչվող Ռուսաստանի՝ ալմաստ արտադրող մեծագույն ընկերության կողմից: Հանքավայրում կա 3600 աշխատող:
7. «Դայավիկ» հանքավայր -Կանադա
Դայավիկ հանքավայրը գտնվում է Կանադայի հյուսիս-արևմտյան մասում: Հանքավայրը (շահագործման մեջ է 2003 թվականից) արտադրում է 8 միլիոն կարատ կամ մոտ 1.600 կգ ադամանդ ամեն տարի: Հանքավայրը կշահագործվի 16-22 տարի:
8. «Sinkhole» - Գվատեմալա
2007 թվականի փետրվարին մի հսկայական անցք բացվեց Գվատեմալա քաղաքի հյուսիս-արևելյան մասում` արդյունքում երեք մարդ մահացավ: Այն 100.5 մետր խորություն ուներ և, ըստ երևույթին, առաջացել է կոյուղու հեղուկից, որ քայքայում էր դրա տակ գտնվող ժայռը: Տեղանքից հազարավոր մարդիկ են տարհանվել:
9. «Udachnaya Pipe» - Ռուսաստան
Այն ալմաստի հանք է: Գտնվում է Ռուսաստանում: Հանքի սեփականատերերը պլանավորում էին դադարեցնել հանքի արդյունաբերությունը 2010 թվականին` հօգուտ ստորգետնյա հանքարդյունաբերության: Հանքավայրը հայտնաբերվել է 1995 թվականին: Այն 600 մետր խորություն ունի: Հանքավայրը վերահսկվում է ռուսական ադամանդագործական Ալրոսա կոչվող ընկերության կողմից:
10. «Chuquicamata» - Չիլի
Այն պղնձի բաց հանքավայր է: Այս հանքավայրն արտադրում է ամենամեծ քանակությամբ պղինձ, թերևս այն աշխարհի ամենամեծ պղնձամոլիբդենային հանքավայրը չէ: Հանքավայրը ավելի քան 850 մետր խորություն ունի: