Barometer.am-ը գրում է.
Մրգեր և հատապտուղներ ուտելիս մենք, որպես կանոն, դեն ենք նետում կորիզները: Եվ շատ իզուր: Պարզվում է, կորիզները երբեմն ավելի օգտակար են, քան հենց իրենք՝ մրգերն ու հատապտուղները:
• Ձիթապտղի կորիզներ
Ձիթապտղի կորիզներն ամբողջ մարսողական համակարգի աշխատանքը լավացնող հիանալի լեղամուղ միջոց են: Բացի այդ, մարսողական համակարգի միջով անցնելիս դրանք իրենց վրա են վերցնում և օրգանիզմից դուրս են հանում տոքսինները: Եթե ալկոհոլ օգտագործելիս կուլ տաք ձիթապտղի կորիզներ, ապա շատ չեք հարբի և հաջորդ օրն ավելի լավ կզգաք: Կորիզներն օգնում են նաև ասթմայի, հևոցի, թոքերի հիվանդությունների դեպքում, հանգստացնում են ներվային համակարգը:
Խորհուրդ է տրվում ամսվա ընթացքում կուլ տալ մոտավորապես 15 ձիթապտուղ: Դա լավ պրոֆիլակտիկ միջոց է երիկամներում, միզապարկում և լեղապարկում քարերի առաջացման դեմ:
• Հոնի կորիզներ
Հոնի կորիզներն ունեն նույն հատկություններն ինչ-որ ձիթապտղի կորիզները: Բացի այդ, դրանց շնորհիվ կարելի է բուժել թութքը: Դրա համար շաբաթվա ընթացքում պետք է ուտել 15 հոնի պտուղ: Օգնում են նաև ստամոքսաաղիքային խանգարումների ժամանակ: Դրա համար պատրաստվում է հատուկ թուրմ: 1 բ ջրի մեջ լցրեք 3 թ.գ. հոնի կորիզի միջուկ, եռացրեք 15 րոպե, այնուհետև 2 ժամ թրմեք: Խմեք օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ:
• Խաղողի կորիզներ
Խաղողի կորիզները շատ ավելի օգտակար են, քան պտուղները: Թարմ և երիտասարդ տեսք ունենալ ցանկացողների համար դրանք ուղղակի գանձ են: Դրանցում պարունակող վիտամին E-ի շնորհիվ մաշկը ձգվում է, հարթվում են կնճիռները: Կորիզներում կան նաև ֆիտոէստրոգեններ, որոնք շատ օգտակար են հիսունն անց կանանց համար:
Խաղողի կորիզների էքստրակտն ամրացնում է անոթների պատերը, ինչի շնորհիվ դադարում են պայթել մազանոթները: Այն նաև նպաստում է արյան ճնշման և վնասակար խոլեստերինի մակարդակի իջեցմանը: Էքստրակտի մեջ հայտնաբերվել են նյութեր, որոնք ճնշում են կանդիդոզի զարգացումը:
Հաշվի առեք, որ կարմիր խաղողի մեջ հակաօքսիդանտները 12 անգամ ավելի շատ են, քան սպիտակ խաղողի մեջ:
• Նռան կորիզներ
Նռան կորիզները դրական ազդեցություն ունեն հորմոնալ բալանսի վրա: Շատ օգտակար է դրանք օգտագործել կլիմաքսի ժամանակ, քանի որ իջեցնում են ճնշումը, անցկացնում են գլխացավը, կանխում են գրգռվածությունն ու ներվայնությունը: Կարելի է պատրաստել 40% նռան հատիկներից և 60% գլիցերինից պատրաստված էքստրակտ, որը բնական հակաբիոտիկ է: Այն ամրացնում է դիմադրողականությունը, ունի հակավիրուսային, հակաօքսիդանտ, հակաալերգիկ հատկություններ, լավ պայքարում է սնկերի դեմ:
Կարող է օգտագործվել որպես անոթներն ամրացնող և հակաճիճվային միջոց: Դրա միջոցով բուժում են էկզեման, դերմատիտը, քորը: Լավացնում է մաշկի էլաստիկությունը և արագացնում է հյուսվածքների վերականգնումը:
Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք: Եթե դուք նաև դեղեր եք ընդունում, ապա դրանց ազդեցությունը կարող է զգալիորեն ուժեղանալ և թունավորում առաջացնել:
• Ծիրանի կորիզներ
Ծիրանի կորիզի միջուկը ունիկալ դեղամիջոց է: Այն վերացնում է հիվանդ բջիջները, դրանով իսկ առողջացնելով ամբողջ օրգանիզմը: Կորիզի միջուկում կա վիտամին B17, որն ունի հզոր հակաքաղցկեղային հատկություններ: Ծիրանի կորիզի քաղցր միջուկն օգտագործում են նեֆրիտի, ասթմայի, լարինգիտի և բրոնխիտի դեպքում: Այն նաև հակաբորբոքային, խորխաբեր և հազի դեմ արդյունավետ միջոց է:
Ծիրանի կորիզների դեղատնային էքստրակտն ամրացնում է դիմադրողականությունը, պայքարում է սնկերի դեմ, օգտագործվում է որպես հակաճիճվային միջոց: Բայց պետք է հաշվի առնել, որ չափից շատ օգտագործելը (օրեկան 20-30 միջուկից ավել) կարող է ծանր թունավորում առաջացնել, քանի որ միջուկները պարունակում են ամիգդալին կոչվող թունավոր նյութ, ինչն էլ դրանց դառը համ է հաղորդում:
• Սալորի կորիզներ
Միզաքարային հիվանդության բուժման միջոցներից մեկը համարվում է սալորի կորիզի միջուկը: 3-4 շաբաթվա ընթացքում ամեն օր 20 միջուկ կերեք, այնուհետև 1 շաբաթ ընդմիջում տվեք և նորից կրկնեք կուրսը:
• Ձմերուկի կորիզներ
Այս կորիզներն օգտակար են միզաքարային հիվանդության ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ փոշի դարձրած կորիզներն օգտագործվում են որպես հակաճիճվային միջոց, ինչպես նաև շատ արդյունավետ են արգանդի արնահոսությունների ժամանակ: Ձմերուկի սերմերը հարուստ են չհագեցած ճարպաթթուներով, որոնք թույլ չեն տալիս, որ խոլեստերինը նստի անոթների պատերին, ամրացնում են դիմադրողականությունը, կանխարգելում են կրծքագեղձի քաղկեղը:
• Խնձորի կորիզներ
Հասած խնձորի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին E: Դրանց մեջ քիչ չէ նաև յոդի քանակությունը: Օրեկան ընդամենը 6-7 կորիզն ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ յոդի քանակությունը: Դրանք դրական ազդեցություն են թողնում ուղեղի աշխատանքի վրա և բարձրացնում են կենսունակությունը:
• Բալի կորիզներ
Բալի կորիզների հիման վրա ստեղծված պրեպարատները պետք է օգտագործել փոքր քանակով և մեծ զգուշությամբ՝ դրանց մեջ առկա թունավոր նյութերի պատճառով: Կորիզները կոտրել, միջուկի վրայից հեռացնել թաղանթը և չորացնել: Չորացրած միջուկները փոշի դարձնել և օգտագործել արգանդի արնահոսության, ստամոքսի խոցի, հոդատապի, արտրիտի ժամանակ: Օրը 2-3 անգամ 1/4 թեյի գդալ փոշին լցնում են լեզվի տակ և կուլ են տալիս ամբողջովին լուծվելուց հետո: Բուժման կուրսը 1,5-2 ամիս է:



