Սիրելի՛ ընկերներ, բոլորս այս ընթացքում մեր գործերով ենք զբաղված, տարին ենք ամփոփում, բայց մի ԿԱՐԵՎՈՐԱԳՈւՅՆ ու ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԽՆԴՐԱՆՔ ունեմ։
Մեր մայրերից մեկին` Ժենյային, տանից դուրս են հանում, արդեն 5 տարի է՝ ամուսինը տասնյակ կանանց է փոխում, գնում ու գալիս, վիրավորում, իսկ Ժենյան մնում է իր սկեսուրի տանը, քանի որ այլ տեղ չունի գնալու: Ապրում են Նորագավիթում, անմխիթար պայմաններում։
Այս պահին արդեն հերթական - վերջնական անգամ որոշել է ամուսնանալ, մի անհայտ կնոջ տուն է բերում ու իր երեխային, որ հաշմանդամություն ունի, ու նախկին կնոջը դուրս է հանում տանից՝ առանց հաշվի առնելու ցուրտն ու գնալու տեղ չունենալու հանգամանքը:
Ժենյայի ծնողների մեծ ընտանիքն ապրում է վարձով, մի փոքր տան մեջ` տասնյակ մարդիկ, և բոլորն այս պահին հորդորում են երեխայից հրաժարվել, բայց վստահ եմ՝ նա երբեք այդ քայլին չի գնա, և ինչպես ինքն է ասում` փողոցում էլ կապրի իր փոքրիկի հետ: Ժենյան ուշադիր ու հոգատար մայր է, ես երաշխավորում եմ !!!
Միլենկան 7 տարեկան է, դպրոց է գնում, շատ խելացի է, ամեն ինչ հասկանում է։ 
2 օր առաջ ամբողջ օրն իմ տանն էին, ու երեխան մի անգամ չժպտաց, վախենում է, որ դրսում են հայտնվելու:
Մենք ապահովել ենք երեխային ամեն ինչով` սայլակ, հագուստ, թերապիա, ձմեռային կոշիկներ, բայց նրանց կացարան է հարկավոր, որ դրսում չմնան:
Այս պահին հանրակացարանում սենյակ են գտել, որի վարձը ամսեկան 40.000 դրամ է:
ԽՆԴՐՈւՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ, եկեք միանանք, տարածենք ու չթողնենք, որ այս ցրտին փողոցում հայտնվեն, մինչև որ մի հարց հստակ կլուծվի:
Կանխավ շնորհակալ եմ։
Փոխանցում կարող եք անել կամ ARCA օնլայն համակարգով Inecobank-ի հաշվեհամարին
9051290300194152,
կամ գրեք առանձին, սիրով կփոխանցեմ Ժենյայի հեռախոսահամարը:

Իմ կողմից էլ խոստանում եմ մանրամասն հաշվետվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել