Image result for black fridayՏերմինն առաջին անգամ օգտագործվել է Ֆիլադելֆիայում, որովհետև «շնորհակալության օրվանից» հետո նախաամանորյա զեղչերի պատճառով անտանելի խցանումներ էին ձևավորվել:

Հիմա բուն իմաստը. այդ օրը աշխարհը մուտք է գործում նախաամանորյա շրջան, և աննախադեպ զեղչերով հայտարարվում է զեղչերի շրջանի սկիզբը: Աննախադեպը ենթադրում է 70-90 -95 տոկոս զեղչեր, ոչ թե աննախադեպ 10 կամ, չեք պատկերացնի, 20 տոկոս:

Խելոք աշխարհը հասկացել է, որ այդպես կարելի է ազատել պահեստները, ապրանքները վաճառել ինքնարժեքով կամ մի քիչ ավելին, որ նախաամանորյա տեսականիով հանդես գան ու այսպես կոչված զեղչերի շրջանում կրկնակի եկամուտ ունենան, ոչ թե նույնաոճ բաճկոնը մինչև «սեզոնի» ավարտ պահեն, որը չի վաճառվելու, որովհետև թանկ է, հետո նոր ինքնարժեքով վաճառեն: Հայկական իրականության բլեք Ուրբաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել