Առաջնորդվելով հայ հասարակությունն արդիականացնելու բուռն ցանկությամբ, շամպայն գինիների օգտագործման ժամանակացույցը խախտողներին անհապաղ պատասխանտվության ենթարկելու հրամայականով, իշխանության գալու միջոցների միջև ընտրություն չդնելու սկզբունքով, տնտեսությունն ու կրթական համակարգը բարեփոխելու նպատակով, քաղաքական նոր մշակույթ ձևավորելու հետևողականությամբ, երկրում լայնորեն տարածված երաժշտությանը տարվա եղանակները ներդաշնակեցնելու մղումով, Հայաստանում մրցակցային անհանդուրժողականությունը խթանելու պատասխանատվությամբ, հակահեղափոխությունը օրորոցում խեղդելու պահանջով՝ հրապարակում եմ անցումային արդարադատության հեղափոխական տրիբունալի թիվ մեկ որոշումը.

1. Բոլոր ղարաբաղցիներին ուղարկել Ղարաբաղ (նախկին երկու տասնամյակների ընթացքում առավելապես հայտնի էր որպես Արցախ)
2. Բոլոր ախլքալաքցիներին ուղարկել Ախալքալաք (նախկին երկու տասնամյակների ընթացքում առավելապես հայտնի էր որպես Ջավախք)
3. Բոլոր լենինականցիներին ուղարկել Լենինական (նախկին երկու տասնամյակների ընթացքում առավելապես հայտնի էր որպես Գյումրի)
4. Բոլոր ախպարներին ուղարկել մշտական բնակության երկրներ (նախկին երկու տասնամյակների ընթացքում առավելապես հայտնի էր որպես Սփյուռքի գաղթօջախ)
5. Բոլոր ապարանցիներին ուղարկել Ապարան (նախկին երկու հազար տարիներին առավելապես հայտնի էր որպես Ապարան)
6. Բոլոր մեղրեցիներին ուղարկել մեղրի (նախկին երկու տասնամյակների ընթացքում առավելապես հայտնի էր որպես Փեթակ)
7. Բոլոր վանեցիներին ուղարկել Վան (երեք հազար տարի առաջ հայտնի էր որպես Տոսպ)
8. Բոլոր թիֆլիսեցիներին ուղարկել Երևան (Հերակլի Բ-ն ա դրանց տարել Թիֆլիս)
9. Բոլոր պարսկահայերին ուղարկել Իրան
10. Բոլոր Իրաներին ուղարկել Ցիրկ
11. Բոլոր ագարակցիներին ուղարկել Ագարակ
12 Բոլոր պաշտոնյաներին ուղարկել չվաստակած հանգստի՝ սեփական դիմումի համաձայն
13. Բոլոր հեղաոխականներին ուղարկել պաշտոնի
14. Բոլոր քյավառցիներին, մարտունեցիքին, վարդենիսցիքին խեղդել Սևանում
15. Բոլոր երևանցիներին քշել հարկադիր ապաշխարանքի
16. Բոլոր սերժերին ուղարկել հարկադիր նամակագրության
17. Բոլոր ձիերին ուղարկել ախոռ
18. Բոլոր կովերին ուղարկել կիթի
19. Բոլոր կանանց ուղարկել ծաղիկներ
20 .Բոլոր տերտերներին ուղարկել աղոթքի
21. Բոլոր զինվորներին ուղարկել տուն
22. Բոլոր գյուղացիներին ուղարկել պարարտանյութ
23. Բոլոր քաղաքացիներին ուղարկել գյուղ
24. Բոլոր ուսանողներին ուղարկել կարտոշկի
25. Բոլոր կարտոշկեքին ուղարկել մարզային հանդիպումների
26. Բոլոր մարզեցիներին ուղարկել Մարս
27. Բոլոր պատգամավորներին ուղարկել գրողի ծոցը
28. Բոլոր գրողներին ուղարկել Պարսից Ծոց
29. Բոլոր գավառացիներին ուղարկել Գավառ
30. Բոլոր գործարանները բացել
31. Բոլոր բացերը վերացնել
32. Բոլոր սովածներին կերակրել
33. Բոլոր մտավորականներին ուղարկել հարկադիր պռոկտոլոգիական զննության
34. Բոլոր լրագրողներին ուղարկել բռնությունների
35. Բոլոր քաղաքական գործիչներին ուղարկել գյուղատնտեսական գարնանային աշխատանքների
36. Բոլոր ոստիկաններին ուղարկել պատ շարելու
37. Բոլոր որսորդներին ուղարկել կով պահելու
38. Բոլոր կույսերին ուղարկել առյուծներին
39. Բոլոր առյուծներին ուղարկել վանդակներ
40. Բոլոր պրոլետարներին ուղարկել ատոմակայան՝ շղթայական ռեակցիան արագացնելու
41. Բոլոր ռեակցիոներներին ուղարկել վառարաններ
43. Բոլոր խոհարարուհիներին ուղարկել խորհրդարան
44. Բոլոր խորհրդատուներին ուղարկել ապլեպիխա հավաքելու
45. ուֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ

Որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Որոշման իրականացման անդեպ վերահսկողության պատասխանատվությունը դրվում է անցումային արդարադատություն իրականացնողների վրա՝ ըստ ցանկության և բնակության վայրի:

Ստորագրություն
Կնիք
քաղաք Երևան
10-ը արաբական գարնան Փրկչի տարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել