collageWnews.am-ը գրում է.

Նոր սեզոնի գալուն պես կանանց մեծամասնությունը մտածում է իր նոր կերպարի մասին, ինչը նորմալ է։ Եղանակի, հետեւաբար նաեւ հագուստի եւ տրամադրության փոփոխության հետ մենք ցանկանում ենք արտաքին փոփոխությունների դիմել։ Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե ինչ սանրվածք ընտրել ձմռանը, ապա Wnews.am-ն առաջարկում է ամենանորաձեւ սանրվածքների մի քանի տարբերակ.

Այս սեզոն նորաձեւության բոլոր ասպարեզներում ոճաբաններն ու դիզայներները շարունակում են պահպանել բնականության միտումը, ինչը նշանակում է, որ դժվար թե տեսնենք ուղիղ գծեր, կոշտ անհամաչափություն եւ պատռված արմատներ։ 2017 –ի ձմռանը  նախեւառաջ ուշադրություն է դարձվում վարսերի կառուցվածքին։

Կտրվածքներն այնպիսին պետք է լինեն, ասես դրանց հիմքում հեշտ կարելի է ստեղծել օդային, թեթեւակի անխնա, կանացի սանրվածքներ։

%d5%a2%d5%b8%d5%a2

Կրկին բոբ.

Եթե դեռ չեք հասցրել փորձարկել թրենդային բոբն ամռանը կամ աշնանը, ապա դա կարող եք անել ձմռանը։ Այս սանրվածքի գլխավոր առավելությունն այն է, որ վարսերի երկարությունը կարող է տարբեր լինել։ Կարող եք ընտրել կարճ բոբ-կարե, որի երկարությունը կարող է հասնել մինչեւ ականջներ, փափուկ դասական բոբ, որը հասնում է մինչեւ ծնոտ,  «long bob» (երկար բոբ), որը հասնում է մինչեւ ուսեր։ Նման սանրվածքը գեղեցիկ է դիտվում ուղիղ չոլկայի հետ, ցանկացած ուղղությամբ բացվածքի եւ տարբեր կառուցվածքի վարսերի վրա։ Աշխարհահռչակ վարսահարդարները միաբերան պնդում են, որ բոբը ամենաունիվերսալ եւ նորաձեւ սանրվածքն է ոչ միայն  2017 թվականի, այլ նաեւ հաջորդող սեզոնների համար, իսկ հոլիվուդյան աստղերն իրենց կերպարանափոխություններով եւս մեկ հաստատում են այս թրենդը.

1

2

3

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել