Շատ կցանկանայի գրել հերթական հրաշալի հակամարտության մասին: Կցանկանայի խոսել «Բարսելոնայի», խաղի տեղում դոփելու մասին, ինչի հետեւանքը դարձավ մեկ շաբաթվա ընթացքում 2-րդ գրանդ ակումբից կրած պարտությունը, խոսել Մեսսիի եւ Ռոնալդոյի` խաղադաշտում դրսեւորվող եւ  դժվար թաքցնելի էգոիզմի մասին, վերջապես խոսել  հրաշալի Ռաֆաել Վարանի մասին, ով նախորդ Էլ Կլասսիկոյում իր հիանալի խաղի շնորհիվ Մոուրինյոյին դժվարին ընտրության առջեւ կանգնեցրեց, իսկ Ժոզեն, հավանաբար, երկար մտորումներից հետո նրան փոխարինեց ոչ թե իր համար սեւ ոչխար հանդիսացող Ռամոսով, այլ իր հայրենակցով, հավանաբար հասկանալով, որ Վարանն ու Պեպեն հավասարազոր պաշտպաններ են, ուղղակի ի տարբերություն պորտուգալացու՝ Վարանն իր աշխատանքը կատարելուց ամեն անգամ չի ստիպում Մոուրինյոյին սրտի սառսուռով սպասել, որ իր թիմը 10 հոգով կմնա:

Երեկ Վարանը բոլորից մի քանի գլխով բարձր էր, բառիս բուն եւ փոխաբերական իմաստով!!!

Սակայն դիտելով Էլ Կլասսիկոն՝ ամենից առաջ ակնկալում ես ստանալ հաճույք: Դե խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս պետք է մարդ հաճույք ստանա, երբ մեկնաբանի սենյակում նստած, Ռեալի մարզաշապիկով եւ դիմացը Կրիշտիանու Ռոնալդուի նկարը դրած մեկն ուղղակիորեն քո նյարդերի վրա է մեկնաբանում: Ի՞նչ է նշանակում «Ռեալի» դեմ նշանակված հերթական տուգանայինից հետո ասել՝ «Да не спорьте вы с ним, нечего опускатся», կամ հաշիվը խոշոր դառնալուց հետո ասաց. «А помните в первом матче Моуриньо здесь 5:0 проиграл, сейчас уже 3:0, еще есть время»... արտահայտությունը, կամ Կամպ Նոույոմ հավաքված Բարսելոնայի բազմաթիվ երկրպագուներին քմծիծաղով ասել՝ «Свистите, свистите, свистите»:  Սակայն մեր երիտասարդության լեզվով ասած ՎԵՐՋն այն էր, երբ մեծարգո պարոն Ուտկինը, հիշելով Ռոնալդինյոյին ասաց. «Когда Роналдиньо забил два гола Реалу, Сантьаго Бернабеу опладировала ему стоя,а сейчас, когда дубль на счету Рональдо, у Камп Ноу КИШКА ТОНКА олпадировать ему»… Դե եկ ու մի ասա: Տո այ Ուտկին, հասկանալի է, որ դու մրցավարությունից դժգոհ ես եւ կցանկանայիր եւս մի քանի 11 մետրանոց տեսնել Պինտոյի դարպասին, բայց չի կարելի դա ոչ երջանիկ պատահականությամբ այդ երեկո քեզ լսողներին ի ցույց դնել, որոնց թվում ցավոք կային նաեւ ոչ քո հանրապետականներ: Ա՛յ Վասիլիյ, քեզ այդ պահին լսում էին նաեւ կատալոնական ակումբի երկրպագուներ, ովքեր բավական չէ, որ նյարդայնանում էին, այլ նաեւ ստիպված էին լսել քո ուրախության ճիչերը եւ հաշիվն էլ ավելի խոշոր դարձնելու ակնկալիքները: Ա՛յ Վասիլիյ, ա՛յ Ուտկին, իհարկե, եթե քո հարազատ քաղաքի հարազատ մարզադաշտում քո թիմը պարտվում է իր ամենաահեղ մրցակցին, երկրպագուները պետք է սուլեն եւ դեռ էլ ավելին: Եվ վերջում: ՏՈ Ա՛Յ... ՀԱՐԳԵԼԻ՛Ս: Ինչպես կարող ես ԴՈՒ՛, Ռուսաստանի Դաշնության լավագույն հեռուստա- եւ ռադիոմեկնաբաններից մեկը, հանդիսանալով շոումեն, դերասան եւ հանդիսանալով ռուսական ամենահեղինակավոր սպորտային պորտալներից մեկի սեփականատերը, ընդամենը 11 մետրանոցից խփած հերթական գոլը եւ պարզ իրադրությունում դատարկ դարպասը գրավելը համեմատել այ այս, իսկական արվեստի գլուխգործոցի հետ՝ չհասկանալով, որ այդ օրը երկրպագուները ծափահարում էին ոչ թե խփած գոլերի քանակին, այլ Էլ Կլասսիկոներում մինչ օրս ցուցադրած լավագույն եւ անձամբ իմ կարծիքով աստվածային ֆուտբոլին: 

Ես ուղղակի հիշեցնեմ, որ մեկնաբանը պետք է ուղղակի օգնի հեռուստադիտողին հետեւել հանդիպմանն ու այն էլ ավելի հետաքրքիր դարձնի իր համար, այլ ոչ թե դառնա հեռուստացույցի ուղղությամբ նետված բազմաթիվ հեռակառավարման վահանակների պատճառը :)))))))))

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել