Լավ, ես իրոք չեմ հասկանում, մի՞թե մեր ուսանողներն ու երիտասարդները, թեկուզ և ընդդիմադիր, չեն հասկանում, որ չի կարելի կանգնել մի Մարիամ Սուխուդյան անունով մեկի կողքին, ով իր կոչերով ու գործողություններով ոստիկանությանը սադրում է ուսանողության դեմ, իսկապես անույթլատրելի է։ ԵՊՀ-ն ձեզ համար ակումբ չէ, հարգելիս, ոչ էլ ձեր տունն է, որ ինչ ուզենաք՝ անեք, ոչ մի օրենք չկա, որ դուք իրավունք ունեք ԵՊՀ-ում ինչ-որ բան անելու, առավել ևս քաղաքական ու քաղաքացիական կոչեր հնչեցնելու, էդ մենակ հիմա չեմ ասում, միշտ էլ նման բան չի եղել, իմաստը ո՞րն է, որ նման բան եք անում։ Հարգելիներս, եթե ուզում եք մի բանի դեմ կամ հանուն ինչ-որ բանի պայքարել, ընտրեք ավելի քաղաքակիրթ ու հարթ ճանապարհ, որը ամենակարևորը՝ օրինական կլինի։ Հայաստանում կա 70000 ուսանող, դուք էդքան ուսանողի դեմ ոչինչ եք, հասկանո՞ւմ եք, ձեր հարյուրով էլ, երկու հարյուրով էլ, երեք հարյուրով էլ։ Ո՞վ է ձեզ ասել, որ ձեր գաղափարներն ու մոտեցումները մյուս երիտասարդներն ու ուսանողները կիսում են, թե նրանք մարդ չեն, դուք եթե ասում եք, որ էսինչ բանը սենց է, ուրեմն տենց է։ Սթափվե՛ք, ընկերներ, ժամանակներն ու մոտեցումները փոխվել են, մարդիկ գիտեմ՝ ինչ են ուզում ու ինչ չեն ուզում, որևէ մեկը նրանց չպետք է բացատրի կամ ուղղություն ցույց տա։
Հ.Գ. Եթե ամեն ինչ նույն սցենարով գնա, մենք լուրջ բախումներից չենք կարող խուսափել, իսկ էդ սազական չէ ոչ մեզ՝ ուսանողներիս, ոչ երիտասարդներիս, ոչ էլ մեր ոստիկանությանն ու հասարակությանը։ Խաղաղության ու սթափության կոչ եմ անում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/475376789184846
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել