Մասնագիտական «կապիտալ»՝ հայկական ՓՄՁ-ներին
Տնտեսության զարգացման նպաստող գործընթացներից մեկը այդ զարգացումը ձևավորող սուբյեկտների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմանների ստեղծումն է: Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացվող ՓՄՁ-ների թիվը բավականին մեծ է, և վերջին տարիներին առկա է դրանց թվի ավելացման դրական միտում:
Այդ ամենի մեջ իր ուրույն ազդեցությունը ունի միջազգային համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է լինում ստանալ թե՛ ֆինանսական և թե՛ մասնագիտական «կապիտալ»:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում վերջերս կայացել էր Ձեռնարկությունների եվրոպական ցանցի 2016 թվականի տարեկան համաժողովը, որին մասնակցել էին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցել են ավելի քան 60 երկրներից ժամանած բիզնեսի աջակցությամբ զբաղվող կազմակերպություններ:
Հավաքի արդյունավետության մասին փաստում է այն, որ Բելառուսի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև ստորագրվել է գործակցության համաձայնագիր: Արդյունքում ստեղծվելու է ընդհանուր տեխնոլոգիական և տեղեկատվական տիրույթ, որը ապահովելու է ՓՄՁ ոլորտի աջակցության համակարգի արդյունավետ գործունեությունը:
Համագործակցության շրջանակներում նաև կտրամադրվեն խորհրդատվություններ ՓՄՁ-ներին և ոլորտի աջակցող կազմակերպություններին: Սպասվում են ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, մրցույթներ և քննարկումներ, որոնք կնպաստեն ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը: