Related imageԳաղտնիք չէ, որ հեռուստատեսությունը ուղեղներ «լվանալու» հզոր գործիք է։ Պետությունը հեռուստաընկերությանը լիցենզիա տրամադրելիս վերջինիս կարող է պարտավորեցնել հեռաձարկելու ազգային-հայրենասիրական դաստիարակությանը նպաստող, կրթական, մշակութային հաղորդումներ։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է։ Բայց արդյո՞ք կարելի է պնդել նման պարտավորության առկայության մասին այն դեպքում, երբ օրական 10 ժամ սերիալ ցուցադրող հեռուստաընկերություններն ամեն օր գովազդում են աննորմալ երևույթներ․ սիրային հարաբերություններ ունեցող տղան և աղջիկը ամենաանհարմար պահին պարզում են, որ հարազատ քույր ու եղբայր են, տղան սեռական կապի մեջ է ընկերոջ մոր հետ, ամուսնական զույգերի դավաճանությունները սովորական բան են, սերիալի հերոսը կա՛մ դժբախտ է, կա՛մ հանցագործ, կա՛մ էլ սրիկա։ Մի՞թե սա է մեր իրականությունը։ Ես հույս ունեմ, որ սա արվում է ընդամենը փողի, այլ ոչ թե նպատակային և հետևողականորեն հասարակության, հատկապես երիտասարդության հոգեբանական դիմագիծը աղավաղելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել