
Մեծ, ճաշակով աքսեսուարները հաճախ իրար հետ համադրել ստացվում է, սակայն դրանց քանակը չպիտի անցնի 3-4-ից: Դրանք նաև պետք է համապատասխանեն իրար գույներով, ոճով:

Եթե Ձեր վերարկուն արդեն իսկ ունի մեծ օձիք, ապա դրա վրայից շարֆ կապելու անհրաժեշտություն չկա: Դրա փոխարեն կարող եք թեթև շարֆիկ կապել պարանոցին՝ թողնելով այն օձիքի տակ:

Շատերը պնդում են, որ նույն հավաքածուից թևնոց, վզնոց, ականջօղեր և մատանիներ կրելը գեղեցիկ չի նայվում: Այդ տեսակետը մասամբ ճիշտ է, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե այդ զարդերը ինչ մեծության են: Եթե դրանք փոքր են, ապա միասին կրելը կարող է էլեգանտ լինել:

Եթե Ձեր կոշիկները վառ գույն ունեն, ապա պայուսակը, ընդհակառակը, պետք է համեմատաբար ավելի բաց երանգ ունենա:

Կերպար ստեղծելիս հարկավոր է ընտրել աչք ծակող կա՛մ հագուստ, կա՛մ զարդեր, կա՛մ էլ դիմահարդարում, բայց ոչ բոլորը միասին: Օրինակ՝ բլուզի վրայի մեծ մանյակը համադրել ադամանդե խոշոր ականջօղերի հետ ուղղակի անթույլատրելի է:

Ձեռքի ժամացույցները համապատասխանում են առօրյա, սպորտային կամ բիզնես ոճի հագուստի հետ: Սակայն համադրելը դրանք երեկոյան զգոստների հետ անընդունելի է:

Մեծ մատանիները գեղեցիկ չեն նայվում կարճ մատների վրա, սակայն բարակները վիզուալ կերպով կարող են երկարացնել մատները: Հիշե՛ք սա մատանի գնելիս:

Հեշտ եղանակ ձեռնոցների գույն ընտրելու. ուղղակի նայեք Ձեր կոշիկների, գոտու կամ շրթներկի գույնին: Որպես կանոն՝ ձեռնոցների գույնը պետք է համապատասխանի հագուստի որևէ հատվածի գույնի հետ:

Նուրբ գույնի հագուստի հետ համապատասխանում են նմանատիպ բաց գույների կոշիկներ: Մուգ կոշիկները այնքան էլ տեղին չեն այսպիսի դեպքերում:




