168.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ­մայոր Վարդան Եղիազարյանը նոյեմբերի 23-­ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին, Ջուզեպպե Գալատիին և նրանց ուղեկցող անձանց: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդագորթւայն մեջ նշված է. «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալան Միլը ցավակցեց հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում կատարված դրամատիկ դեպքերի ընթացքում զոհվածների համար, և հույս հայտնեց, որ հետագայում կորուստները կբացառվեն:

Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը մանրամասն ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես և ոստիկանության գործունեության ոլորտում 2015-­2017 թվականների բարեփոխումների ծրագրով կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հասարակության վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման և մի շարք այլ ուղղություններին:

Ամփոփ ներկայացվեցին նաև ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կատարած աշխատանքները:

Հյուրերին հետաքրքրում էին կառավարման նոր համակարգի վերաբերյալ ոստիկանության մոտեցումները, ինչի կապակցությամբ տրվեցին բացատրություններ:

Համազեկուցողները շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ արեցին մի շարք հարցադրումներ, որոնց տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել