Eugene_Trump_VisitAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ նորընտիր  նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիքի Հեյլիին հաստատել է ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Թրամփի շտաբի հայտարարությունը։

«Նահանգապետ Հեյլին փորձառու է հանուն երկրի առաջընթաց գրացնելու գործում մարդկանց միավորելու գործում՝ անկախ նրանց ծագումից եւ կուսակցական պատկանելիությունից»,– ասված է Թրամփի հայտարարության մեջ։

Գործակալությունը նշում է, որ 44-ամյա Հեյլին սուր քննադատության էր ենթարկել Թրամփին նախընտրական արշավի ժամանակ միգրանտների հարցում կոշտ վերաբերմունքի պատճառով։ Հնդիկ ներգաղթյալների դստերն այդ պաշտոնում նշանակելը կարող է մեղմել Թրամփի հասցեին մեղադրանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել