PanARMENIAN.Net-ը գրում է.
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Գերագույն դատարանի որոշման առնչությամբ, որով մերժվել է ազատազրկման մեջ գտնվող ընդդիմության առաջնորդ Իլգար Մամեդովիբողոքարկումը: ԱՄՆ-ն հորդորել է ազատ արձակել նրան:
«ԱՄՆ-ն միանում է ԵԽ-ին, ԵՄ-ին և այլ կազմակերպություններին, որոնք մտահոգություն են հայտնել Ադրբեջանի Գերագույն դատարանի նոյեմբերի 18-ի որոշման կապակցությամբ, որով մերժվել է «ՌեԱլ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի բողոքարկման դիմումը»,-ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբիիհայտարարության մեջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հանել բոլոր մեղադրանքները Մամեդովից ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նրա գործով որոշման և ազատ արձակել Մամեդովին և այլ անձանց, որոնք ազատազրկման են ենթարկվել իրենց հիմնարար սկզբունքներն իրացնելու համար»,-հայտարարել է Քիրբին:
Մամեդովը ձերբակալվել է 2013-ին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման քաղաքական գործունեության համար:
Ադրբեջանը «անազատ երկիր է» ճանաչվել 2016-ի Ազատության գլոբալ ինդեքսում և ընդգրկվել է «անազատ մամուլով» երկրների ցանկում: