PanARMENIAN.Net-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին:
Համաձայն ժամանակացույցի` քննությունները կկազմակերպվեն.
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)՝ 2016-ի դեկտեմբերի 26-ին, «Մաթեմատիկա» (գրավոր)՝ 2016-ի դեկտեմբերի 28-ին, «Հայոց պատմություն» (գրավոր)՝ 2016-ի դեկտեմբերի 29-ին:
«Ռուս գրականություն» (բանավոր) ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար կանցկացվի 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր) ազգային փոքրամասնությունների դասարանների համար կանցկացվի 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:
«Ֆիզկուլտուրա» (ամփոփիչ ստուգարք) կանցկացվի 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:



