dexAraratnews.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է հակաբիոտիկների ձեռքբերումը դարձնել դեղատոմսով։ Հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառման, հետեւանքով որոշ մանրէներ ձեռք են բերել  կայություն , այսինքն՝  այդ դեղամիջոցներն արդեն օգուտ չեն տալիս։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը նշել  է . «Մինչ օրս կան դեպքեր, երբ հակամանրէային պրեպարատները օգտագործվում են վիրուսային վարակների ժամանակ։ Հիմա մենք գիտենք, որ մեզ մոտ գրիպի սեզոն է, ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է հարեւանը երեխային նշանակում հակաբիոտիկ»։

Վարակիչ հիվանդությունները առաջիկայում կարող է հնարավոր չլինել բուժել հակամանրէային դեղամիջոցներով։ Հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառման, բնակչության ցածր իրազեկման հետեւանքով որոշ մանրէներ ձեռք են բերել  կայություն եւ կոնկրետ վարակիչ հիվանդություններ այլեւս կարող են չենթարկվել բուժման։ Քանի որ ողջ աշխարհում  դժվարացել է նոր հակաբիոտիկ, հակամանրեային պրեպարատների ստեղծումը՝ եղած պաշարները սպառելուց հետո կունենանք ծանր իրավիճակ։

Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ և հակամանրէային դեղերի հանդեպ կայունության դեմ պայքարի հարցերով համակարգող Քրիստինա Գյուրջյանն էլ ընդգծեց, որ հակաբիոտիկը չի կարելի օգտագործել, որպես ջերմիջեցնող, եթե հակաբիոտիկը երկար ես օգտագործում, ապա բուժման արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել