Լուսանկարիչ Ալեքսանդրա Բոչկարևան սիրում է աշխատել կարմրահեր մոդելների հետ: Նա գտել է երկու կարմրահեր, գեղեցիկ մոդելների՝ Պոլինային և Օլգային, և վարժեցրել է կարմիր աղվեսի՝ Ալիսին՝ իր հերթական ֆոտոնախագիծն իրականացնելու համար:

«Ես մեծ հաճույք եմ ստանում կարմրահեր և պեպեններ ունեցող մոդելների հետ աշխատելիս»,- ասել է Ալեքսանդրան:

Ուզբեկ լուսանկարչուհին բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Նա իր մոդելներին հիմնականում լուսանկարում է բնության գրկում, որտեղ կանաչ և բնական է լինում ամեն ինչ: Բոչկարևան լուսանկարչի իր կարիերան սկսել է 2012 թ. երեխա ունենալուց հետո, երբ իր մեջ անսպառ էներգիա հայտնաբերեց լուսանկարչության համար: Ալեքսանդրայի առաջին մոդելներն իր ընտանիքի անդամներն էին ու ընկերները: Սակայն ժամանակի ընթացքում նրա կարիերան մեծ զարգացում ապրեց և շատ մոդելների ընդգրկեց տարբեր ֆոտոնախագերի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել