Tert.am-ը գրում է.

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղական արտադրության երշիկների փորձաքննություն է անցկացրել։

Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՊԾ լրատվական ծառայությունից։

Փորձաքննության արդյունքներով՝ ամբողջական փաթեթավորված «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկը և  «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016  թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկը մանրէաբանական՝ ՄԱՖԱՄ, ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին, որի հիման վրա Ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրողների մոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել