Երեկ լրագրողների հետ զրույցում Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարում, որ նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենը պետք է դառնա պետական երկրորդ լեզու, հայտարարեց.

«Ես կերազեի ռուսերեն լավ իմանալ, բայց չկարողացա, ցավոք: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որ սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա...»:

Նա ասաց, որ չգիտի, թե ով ինչ է հայտարարել, բայց դրական է գնահատում շատ լեզուների իմացությունը:

Արդեն երկու օր է՝ ֆեյսբուքցիները քննարկում են Արա Աբրահամյանի այս հայտարարությունն ու դրա շուրջ հումորային մեկնաբանություններ անում:

BlogNews-ը առանձնացրել է այդ մեկնաբանություններից ու գրառումներից առավել ուշագրավները՝

Առաքել Սեմիրջյան

  • Ես ամուսնացա երրորդմասցու հետ, որպեսզի բլոթ խաղալ սովորեմ:
  • Վախենալուն էն ա, որ եթե դևը իմացավ ամուսնանալով փեշակներ են սովորում, հիմա ում բռնեց ո՛չ ուտելու ա, ո՛չ էլ բաց թողնի...
  • Հարցը էն չի, թե ինչ սովորելու համար ա Արա Աբրահամյանը ամուսնացել ռուս կնոջ հետ, հարցն էն ա, թե ինչ սովորելու համար ա Արա Աբրահամյանի կինը ամուսնացել նրա հետ...
    Փիլիսոփայական դիլեմա:
  • Ես ամուսնացա կանադացու հետ, որպեսզի հոկեյի կլյուչկով խփել սովորեմ...
  • Ես ամուսնացա աֆրիկացու հետ, որպեսզի ընձուղտ որսալ սովորեմ ...
  • Ես ամուսնացա ուզբեկի հետ, որպեսզի ուզբեկական փլավ պատրաստել սովորեմ...

Արթուր Ավանեսով

  • Ես ամուսնացա հոկտեմբերյանցու հետ. մե խինդ, մե ծիծաղ, մե ուրախութուն ))
  • Ինձ մեկ-մեկ թվումա՝ google translate-ում հայերենից ռուսերեն թարգմանություններ Արա Աբրահամյաննա անում

Նարեկ Ադամյան

  • Ես ամուսնացա ղարաբաղցու հետ ու արդեն հանցա լյուզվիսում տամ

Կարպիս Փաշոյան

  • Ես ամուսնացա ռուսի հետ, որ տարին մեկ անգամ աչքերս բացելու նպատակով չգնամ հասնեմ Ռուսաստան, բայց չստացվեց:

Լևոն Զաքարյան

  • Ես ամուսնացա ռուսի հետ, հալալա իրան, հայերեն սովորեց:

Անի Հակոբջանյան

  • Ես ամուսնացա Թումանյանի հետ, որ շաուրմայանոցը ինձ մնա :ճճճ

Արման Գևորգյան

  • Ամուսնացա ռուս աղջկա հետ, հետո հիշեցի, որ ես ախր հայերեն էլ չգիտեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել