Tert.am-ը գրում է.

Կառավարությանը ծրագիր և 2017 թ-ի բյուջեն միմյանց հետ առնչություն չունեն և սա շատ վտանգավոր է։ Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Ըստ նրա՝ 2017 թ-ի բյուջեն «յոլա գնալու» բյուջե է։

«Առիթ ունեցել եմ ասելու և կրկին կասեմ անտարբերության բյուջե է, որևէ խնդիր չի լուծվում անգամ նախկին զարգացումների շարունակականություն չկա»,- մանրամասնեց Բագրատ Ասատրյանը։

Տնտեսագետն ընդգծեց, որ կա նաև բարդ ժառանգության խնդիր 2016-ի բյուջեի թերակատարումը չի կարող չազդել նաև 2017թ-ի բյուջեի վրա, բայց դա չի նշանակում, որ պետք է ճկուն քայլեր չարվեն իրավիճակից դուրս գալու համար։

«Նոր կառավարության, վարչապետի ներկայացրած ծրագիրը հետաքրքիր, ազնիվ հարցադրումներ ուներ՝ սկսած կառավարման որակից մինչև շատ ցավոտ խնդիրների լուծում, օրինակ՝ աղետի գոտու խնդիրների իսպառ լուծում, գյուղական տուրիզմի զարգացում, 60 գյուղերի խնդիրների լուծման մասին էր խոսվում, բայց բյուջեում ոչինչ չկա»,-ընդգծեց Բագրատ Ասատրյանը։

Տնտեսագետը նշեց, որ «վարչապետի, կառավարության կողմից արվել են նաև հմայիչ, պոպուլիստական քայլեր»։
«Կոռուպցիայի մեջ լուրջ դերակատարություն ունեցող անձիք պաշտոնանկ արվեցին, նաև պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը նախաձեռնվեց, բայց կարևոր է այն, թե որքանով հետևողական կլինեն, ընդհանուր մտահոգությունն այն է, որ նախագիծը հերթական ձևական քայլն է, քանի տարի է հակակոռուպցիոն խորհուրդ, միջոցառումների ծրագիր ունենք, բայց, կարծես թե, ավելի նպաստեց կոռուպցիայի ծաղկմանը, արդյոք սա էլ մի ծածկոց չի լինելու, որտեղ հին ու նոր պաշտոնյաններն իրենց խնդիրներն են լուծելու ու անթաքույց գողանալու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել